Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծակքար գյուղում կառուցվում է դեպի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհը

Ծակքար գյուղում կառուցվում է դեպի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող 
ճանապարհը

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում մեկնարկել եւ ընթանում են  բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինարարական աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն ընթանում է ՀՀ կառավարոթւյան կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Շինարարությունն ընթանում է սեպտեմբերի 10-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտվել են հողի հանույթի եւ հեռացման եւ ծածկույթի հարթեցման  եւ մեկ հենապատի կառուցման աշխատանքները: Սկսվում է երկրորդ հենապատի կառուցումը եւ 150 մետր ճանապարհահատվածի սալիկապատումը: Այնուհետև կկառուցվի երկու ճեմուղի, որից մեկը կտանի դեպի բնական քարե կամուրջ, մյուսը՝ գետափի մոտ գտնվող խաչքար-հուշարձան: Նորակառույց ճանապարհը մեծապես կխթանի զբոսաշրջության աշխուժացմանը ինչպես Ծակքարում, այնպես էլ տարածքի մյուս համայնքներում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ծակքարի բնական կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ   Գնել Սանոսյանը: Մարզպետն աշխատանքների դիտարկումից հետո  շինարարներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]