Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել

Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսի հետևանքով երկու աշխատակից է մահացել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ երկու քաղաքացիներն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ:

«Սա մեծ կորուստ էր մեզ համար, երկուսն էլ բարձր որակավորման մասնագետներ էին: Ասեմ, որ այս ընթացքում ունեցել ենք նաև երեք վարակված, ինչպես նաև ինքնամեկուսացվածներ: Այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան»,- ասաց Սուրեն Թովմասյանն՝ ընդգծելով, որ Կադաստրի կոմիտեում համավարակի հետ կապված իրականացվում են բոլոր անվտանգային միջոցառումները:

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ն` առողջացած: Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]