Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Թրամփը կարծում Է, որ Բայդենն իր Էներգետիկական ծրագրով կկործանի ԱՄՆ-ը

Թրամփը կարծում Է, որ Բայդենն իր Էներգետիկական ծրագրով կկործանի ԱՄՆ-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի Էներգետիկական ծրագիրը կկործանի երկիրրը:

«Մի քանի օր առաջ Բայդենը կրկին հիշեցրեց իր խոստման մասին, որ կպահանջի ածխաջրածինների զրոյական արտանետում: Հիմնականում դա նշանակում Է, որ այլեւս չեն լինի նավթ, գազ, արդյունաբերություն՝ ոչինչ,- սեպտեմբերի 22-ին ասել Է Թրամփը Փենսիլվանիայի նահանգում ունեցած ելույթի ընթացքում, որը հեռարձակել են Միացյալ Նահանգների առաջատար հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:- Չի լինի այլեւս երկիրը»: Սպիտակ տան ղեկավարը նաեւ Բայդենին մեղադրել Է այն բանում, որ նա, լինելով փոխնախագահի պաշտոնում, աշխատատեղերն ԱՄՆ-ից փոխադրել Է արտասահման:

Օգոստոսին Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում արտասանած ծրագրային ճառում Բայդենը շարադրել Է իր «Վերականգնենք ավելի լավ, քան եղել Է» (Build Back Better) հայեցակարգը: Այն նախատեսում Է տնտեսության խթանման միջոցներ, նոր աշխատատեղերի ստեղծում մեքնաշինության եւ այսպես կոչված մաքուր Էներգետիկայի բնագավառում, նոր ծրագրեր երիտասարդության համար, Թրամփի վարչակազմի օրոք խոշոր գործարարության համար սահմանված հարկային արտոնությունների վերացում: Հուլիսի կեսերին Bloomberg գործարար նորությունների գործակալությունը հայտնել Է, որ Բայդենը նպատակ Է դնում մինչեւ 2035 թվականն ԱՄՆ-ը փոխադրելու Էներգիայի լիովին մաքուր աղբյուրների, դրա համար նա առաջարկում Է ներգրավել 2 տրիլիոն դոլարի ներդրումներ չորս տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ