1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ը դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ը դաշնակիցներ է հավաքագրում՝ 
ընդդեմ գազամուղի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ եվրո տուգանք վճարել, ինչի մասին ավելի վաղ հայտնել է Բունդեսթագի միջազգային գործերի կոմիտեի անդամ Վալդեմար Հերդտը: Հարված կստացվի նաեւ շարքային գերմանացիներին. նրանց համար ջերմության եւ էլեկտրաէներգիայի գները կբարձրանան 20 տոկոսով:

Բացի այդ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամի կարծիքով՝ գազատարի շինարարության դադարեցումը կվտանգի Գերմանիայի էներգետիկ անվտանգությունը, քանի որ երկիրը կրճատում է ածուխի արտադրությունը՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների:

Պատգամավորն ընդգծել է նաեւ, որ արեւմտյան մի շարք երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պայքարն «ընթանում է քաղաքական եւ տնտեսական կեղտոտ մեթոդներով»:

Եվրոպայի համար թանկ կարժենա «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարումը: Դա հաստատել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հնարավոր է չեղարկել «Հյուսիսային հոսք-2»-ը պարզապես այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկություն ունի, կամ որ կարելի է հետեւել Միացյալ Նահանգների օրինակին, ու ոչինչ չի պատահի, ապա միանշանակ կլինի: Լուրջ պատժամիջոցներ կլինեն»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]