Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանը հայտնվել է անելանելի 
վիճակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ Ռուսաստանի պահանջով Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական տեխնիկայի մի մասը դուրս բերել սիրիական Իդլիբ նահանգից: Լիբանանյան «Al Modon»-ում տպված հոդվածի հեղինակ Օմար Քադուրը կարծում է, որ Էրդողանը հայտնվել է միանգամայն անելանելի վիճակում՝ վիճելով Մակրոնի հետ, իսկ Պուտինը բաց չի թողել իրավիճակից օգտվելու հնարավորությունը:

Անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների նոր փուլն ուղեկցվել է ռուսական ուժերի ակտիվ ռազմական գործողություններով: Ռուսական ռազմական ինքնաթիռները մոտ 20 հարված են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի շրջաններին: Հետախուզական ինքնաթիռները, որոնք հետապնդում էին նոր թիրախներ, նույնպես չեն դադարեցրել թռիչքները: Այդուհանդերձ, Ռուսաստանի պատվիրակությունը նստել է բանակցությունների սեղանի շուրջ եւ Թուրքիային առաջարկել կրճատել սիրիական Իդլիբում թուրքական դիտակետերի քանակը: Այդ առաջարկը մերժվել է, որից հետո, ըստ իրազեկ աղբյուրների, Թուրքիային խնդրել են Իդլիբից դուրս բերել զորքերի եւ ծանր տեխնիկայի մի մասը, որն Անկարան ընդունել է»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]