1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անտառները փրկելու ներուժ ունենք...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անտառները փրկելու ներուժ ունենք...

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որպես գազի եւ վառելափայտի այլընտրանք պելետների ու բրիկետների մասին խոսելիս (Հայաստանի գյուղական բնակավայրերում վառելափայտի/ գոմաղբի օգտագործման նվազեցման մոտեցուﬓեր. իրագործելիության ուսուﬓասիրություն եւ  ծախս-օգուտ վերլուծություն, 2020, ՏԿԵ, էկոնոմիկայի, ՇՄ նախարարություններ, գերմանական համագործակցություն)՝ նկատել էինք, որ, այնուամենայնիվ, մատչելիության խնդիր կա: Ու հարց էինք բարձրացրել. դրա՝ այդ այլընտրանքի շուկայական գնից զատ հաշվարկվե՞լ են, արդյոք, տեղափոխման ծախսերը կամ կա՞, արդյոք, բավարար ներուժ, հումք պահանջարկը բավարարելու համար, եւ ինչքա՞ն է այդ պահանջարկը հաշվարկված: Որովհետեւ ինչքանով որ ցույց էին տվել մեր՝ գնային ուսումնասիրությունները , 1 տոննա բրիկետն արժե 90-110 հազ. դրամ, այսինքն՝ փայտից մի քանի անգամ թանկ:

Ըստ նշված ուսումնասիրության, ծղոտե բրիկետների շուկայական գինը մոտ 80 դրամ է 1 կգ-ի համար (առանց տեղափոխման ծախսերի)։ Անտառամերձ տարածքներում, որտեղ վառելափայտի գինը համեմատաբար ցածր է (մոտ 20 հազ. դրամ), ծղոտե բրիկետների շուկայական գինը կարող է գերազանցել վառելափայտի գնին՝ միեւնույն քանակությամբ ջերմություն ստանալու հաշվարկով։ Միաժամանակ, անտառներից հեռու գտնվող տարածքների համար ծղոտե բրիկետների շուկայական գինը ավելի ցածր է վառելափայտի գնից (մոտ 30 հազ. դրամ)։

Արդյո՞ք բավարար հումք ունենք պելետի ու բրիկետի արտադրության համար: Եվ ինչքա՞ն է պահանջարկը...»:

                                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]