1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1846 թ. սեպտեմբերի 23-ին հայտնաբերվեց Նեպտուն մոլորակը։

-           1920 թ. սեպտեմբերի 23-ին ծնվել է Ալեքսանդր Հարությունյանը՝ հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար (մահ.՝ 2012 թ.)։

-           2001 թ. սեպտեմբերի 23-ին ավարտվեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի կառուցումը։

-           1865 թ. սեպտեմբերի 23-ին ծնվել է  Ստեփան Լիսիցյանը՝ ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945):

-           1939 թ. սեպտեմբերի 23-ին մահացել է  Զիգմունդ Ֆրոյդը՝ ավստրիացի հոգեբան, հոգեբույժ եւ նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիրը (ծնվ.՝ 1856 թ.):

-           1970 թ. սեպտեմբերի 23-ին ստեղծվեց Կանանց թենիսի ասոցիացիան։

 

Հիշարժան փաստեր

-           Ուիլյամ Շեքսպիրը ծնվել եւ մահացել է նույն օրը։ Նա ծնվել է 1564-ի ապրիլի 23-ին եւ մահացել նույն օրը` 52 տարի անց:

-           Չարլզ Դիքենսի սիրելի ժամանցներից մեկը ուղեւորությունն էր դեպի Փարիզի դիահերձարան, որտեղ ցուցադրվում էին չբացահայտված անձանց մարմինները:

-           Օսկար Ուայլդը լուրջ չէր ընդունում Դիքենսի գործերը եւ նրան հաճախ ծաղրում էր: Չարլզ Դիքենսի ժամանակակից քննադատներն անվերջ նշում էին, որ նա երբեք չի կարող լինել բրիտանացի լավագույն գրողների ցուցակում:

-           Էդգար Ալլան Պոն իր ողջ կյանքի ընթացքում վախենում էր մթությունից: Այս վախի հնարավոր պատճառներից մեկն այն էր, որ ապագա գրողը սովորում էր գերեզմանատանը: Դպրոցում, որտեղ սովորում էր տղան, ուսուցիչները չէին կարողացել դասագրքեր գնել, եւ մաթեմատիկայի ուսուցիչը դասեր էր տալիս մոտակա գերեզմանատանը՝ գերեզմանների մեջ: Աշակերտներից յուրաքանչյուրն ընտրում էր գերեզմանաքար եւ կարդում ծննդյան ու մահվան տարիները, այնուհետեւ հաշվարկում, թե քանի տարի է ապրել հանգուցյալը:

-           Ջեկ Լոնդոնը սոցիալիստ էր եւ նաեւ առաջին գրողը, ով երբեւէ իր կատարած աշխատանքով մեկ միլիոն դոլար վաստակեց:

-           Նախքան իր ստեղծագործական ձեռքբերումներով հայտնի դառնալը, արգենտինացի գրող եւ թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսը իր ապրուստը վաստակում էր յոգուրտների համար գովազդային տեքստեր ստեղծելով:

-           Ալեքսանդր Դյուման մի անգամ մասնակցում էր դուելի, որտեղ մասնակիցները վիճակ էին քաշում, եւ պարտվողը պետք է կրակեր ինքն իրեն: Վիճակն ընկավ Դյումային, ով առանձնացավ կողքի սենյակում: Հնչեց կրակոց, որից հետո Դյուման վերադարձավ մասնակիցների մոտ՝ ասելով. «Ես կրակեցի, բայց չդիպա»:

-           Էրիխ Մարիա Ռեմարկը այնքան էր ամաչում իր առաջին հրատարակած վեպից, որ գնել է շրջանառության մեջ գտնվող դրա բոլոր օրինակները եւ ոչնչացրել:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]