Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Արոնյանը  Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Final առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանը մրցեց Անգլիան ներկայացնող Քևին Ջոնսի հետ ու 8 պարտիաներից հետո գերազանցեց մրցակցին 5,5։2,5 հաշվով։ Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն այս մրցաշարում Ալեքսանդր Գրիշչուկ-Ռաուֆ Մամեդով զույգի հաղթողն է։

Ավելի վաղ Լևոն Արոնյանը դարձել էր Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն: Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանը խաղացել է 4 պարտիա և բոլորում գրանցել ոչ-ոքիներ:

Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից: Արոնյանի «Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և սա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]