Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութերի կիրառման հարցը

Արսեն Թորոսյանը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ չինական 
պատվաստանյութերի կիրառման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բարձր գնահատելով Չինաստանի ժողովրդի, կառավարության և դեսպանության օժանդակությունը Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացման գործին` նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին, շեշտելով նրա անձնական ջանքերը` աջակցության ու փոխգործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ: Արսեն Թորոսյանը հատկապես ընդգծել է Չինաստանի կողմից տրամադրված նյութատեխնիկական, մասնագիտական-խորհրդատվական օգնության կարևորությունը COVID-19 դեմ դժվարին պայքարի ընթացքում:

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման և Չինաստանի աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունը:

Հաջողություն մաղթելով դեսպանի հետագա գործունեությանը` նախարարը վստահություն է հայտնել, որ ՉԺՀ նոր դեսպանի հետ արդյունավետորեն կշարունակվեն համագործակցության երկկողմ ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]