Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Սոցծառայությունները քաղաքացիներին կմատուցի Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը

Սոցծառայությունները քաղաքացիներին կմատուցի Ինտեգրված սոցիալական 
ծառայությունների պետական գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ 2021 թվականին ապրիլից սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվի մեկ պատուհանից՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 88 կողմ ձայն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը պատգմավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է ձեռնպահ մնալ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ համալիր սոցիալական ծառայության տեսքով ստեղծելուց: Ըստ այդմ առաջարկվել է նախագծերի փաթեթից հանել նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, քանի որ այս դեպքում նախարարությանը ենթակա համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:

Կառավարությունը դիտարկել է այս հնարավորությունը՝ ստեղծվող բարեփոխումն իրականացնել գրասենյակի կարգավիճակով և որոշել է ընդունել առաջարկը: «Սակայն գրասենյակի պայագայում մենք կարիք կունենանք անցումային հոդվածներով երկարաձգումն իրականացնել ոչ թե հունվարի 1-ով, այլ 2021 թվականի ապրիլի 1-ով: Երկարաձգման անհրաժեշտությունը կապված է այն հանգամանքի հետ, որ գրասենյակն այլևս չի ունենա աջակցող ստորաբաժանումներ, և աջակցող ստորաբաժանումների գործառույթները կիրականացվի նախարարության ռեսուրսներով, նախարարության աջակցող ստորաբաժանումներով, և կարիք կլինի լրացուցիչ  ժամանակի»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:

Փոխնախարարը հիշեցրեց բարեփոխման կարևորությունը: Ըստ նրա՝ նպատակը մեկն է, որ քաղաքացները, հատկապես սոցիալապես անապահով խոցելի խմբերը ոչ մի օր, ոչ մի ժամ չզրկվեն սոցիալական ծառայություններ ստանալու հնարավորությունից:  Հիմնական փոփոխությունների մասին խոսելիս՝ Ժամակոչյանը թվել էր լիազորությունների մեծացման հնարավորությունը և օրենքով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Դեռ 2020 թվականի մարտի 4-ին ընդունվել են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ, որով նախատեսվել են նաեւ կառուցվածքային փոփոխություններ նախատեսող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում: Մասնավորապես որոշվել է, որ նախարարության կազմում, նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների եւ մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալությունների եւ համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինների հիմքի վրա, ստեղծվում է նոր կառույց՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը: Սակայն շրջանառված ենթաօրենսդրական ակտերի քննարկման արդյունքներով առաջացել էին խնդիրներ՝ նոր ստեղծվող կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաեւ վերոգրյալ կառուցվածքային փոփոխությունները հնարավորինս սահուն իրականացնելու հարցում: Եվ ԱԺ-ին էր ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, դրանով առաջին ընթերցմամբ քննարկմանը մասնավորապես առաջարկվում էր, որ ընդունված օրենքների կարգավորումներն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ