1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանում նոր վարակվածների աշխարհագրությունը. Աջարաիան մնում COVID-19-ի «կարմիր գոտի»

Վրաստանում նոր վարակվածների աշխարհագրությունը. Աջարաիան մնում COVID-19-ի «կարմիր գոտի»
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման 218 նոր դեպքերից 137-ն արձանագրվել Է Աջարիայում, այդ մասին լրագրողներին պատմել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսի բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բժշկի խոսքով՝ երկրում վարակման աշխարհագրությունն ունի հետեւյալ տեսքը. Աջարիա - 137, Թբիլիսի – 47, Սմեգրելո Զեմո Սվանեթ – 6, Իմերեթ – 26, Գուրինա - 2:

Առողջացել Է 40 հիվանդ: Ընդամենն առողջացածների թիվը 1 574 Է: Դա փոքր-ինչ քիչ Է 50 տոկոսից, քանի որ մենք շատ նոր դեպքեր ունենք: Մեկ օրում մահացել Է երկու հիվանդ»,- նշել Է Էնդելաձեն:

Նրա խոսքով՝ 16 հիվանդի վիճակը մնում Է օրհասական: Ինչ վերաբերում Է Թբիլիսիի ինֆեկցիոն հվանդանոցին, ապա կլինիկայում բուժում Է անցնում կորոնավիրուսով ախտահարված 33 հիվանդ: Մեկի վիճակը մնում Է օրհասական, իսկ երկու հիվանդ գտնվում են ծանր վիճակում:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 3 913 դեպք: Մահացել Է 22 մարդ, հաղորդել Է Sputnik-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]