Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արարատ»-ի մարզաբազան ժամանակակից խաղադաշտեր կունենա

«Արարատ»-ի մարզաբազան ժամանակակից խաղադաշտեր կունենա

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի Ձորաղբյուրի մարզաբազան ժամանակակից խաղադաշտեր կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատի» մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներ որոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ:

Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք «Արարատն» անհատույց տրամադրում է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար:

Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր և արդեն հաջորդ տարվանից «Արարատը», որն ունի հիանալի վայրում տեղակայված գեղեցիկ մարզաբազա, ստիպված չի լինի վարձակել այլ խաղադաշտեր:

Ակումբը կկարողանա լիարժեք կազմակերպել մարզումային պրոցեսը սեփական մարզաբազայում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]