Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում

 Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել երկրի արեւելքի Կախեթի տարածաշրջանում, հայտնել Է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Ստորգետնյա ցնցումը գրանցվել Է 12:35-ին Լագոդեխ քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա:

Էպիկենտրոնը գտնվել Է 17 կիլոմետր խորության վրա:

Զոհերի եւ ավելածությունների մասին տվյալներ չեն ստացվել:

Վրաստանը սեյսմիկ միջին ակտիվության երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչայի եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժը հանգեցրել Է շուրջ 200 մարդու մահվան, ավերվել են գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]