Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նշվել են նախաճաշի ամենավտանգավոր մթերքները

Նշվել են նախաճաշի ամենավտանգավոր մթերքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկ-սննդագետ Իննա Կոնոնենկոն «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նշել Է այն մթերքները, որոնց օգտագործումը նախաճաշին կարող Է վնասել առողջությանը եւ հանգեցնել ճարպակալման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին հերթին մասնագետը հանձնարարել Է առավոտվա օրաբաժնից բացառել արագ եփվող շիլաները, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ առաջ բերում ինսուլինի արտանետում:

«Իսկ արդյունքում ստացվում Է, որ ո՛չ ստամոքսում կա այդ շիլան, ո՛չ արյան մեջ՝ գլյուկոզա, եւ մարդը կրկին ուտել Է ցանկանում»,-բացատրել Է նա:

«Վտանգավոր նախաճաշերի» ցուցակում նաեւ հայտնվել են մյուսլիները եւ փաթիլները՝ կաթի կամ հյութի մեջ լցրած, բուտերբրոդները եւ ջեմերով տոստերը: Բացի այդ, Կոնոնենկոն ցրել Է թարմ քամած հյութերի եւ սմուզիների օգտակարության մասին առասպելը: Դրա հետ մեկտեղ ֆրուկտոզայի քանակությունը կախված Է մրգի տեսակից: «Մի կողմից՝ գլյուկոզան Է, իսկ մյուս կողմից՝ ֆրուկտոզան:

Ամբողջ ֆրուկտոզան արագորեն հայտնվում Է լյարդի մեջ, որտեղ վերածվում Է լյարդի ճարպի: Այստեղից Էլ ստացվում Է, որ մենք քաշ ենք հավաքում»,-եզրափակել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]