Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պրեմիեր լիգայի երեք ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով  

Պրեմիեր լիգայի երեք ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող երեք ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը չի նշում ոչ ֆուտբոլիստների և ոչ էլ այն ակումբների անունները, որտեղ հանդես են գալիս վարակված ֆուտբոլիստները: Անցկացվել է 1 574  թեստավորում, որոնցից միայն 3-ն են եղել դրական: Ֆուտբոլիստներն այժմ ինքնամեկուսացած են:

Անգլիական Պրեմիեր լիգան և եվրոպական մյուս առաջնությունները շարունակում են անցկացվել առանց երկրպագուների:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]