Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Brent նավթն Էժանացել Է բարելի դիմաց մինչեւ 41,36 դոլար

Brent նավթն Էժանացել Է բարելի դիմաց մինչեւ 41,36 դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գները նախօրյակին կտրուկ անկումից հետո չափավոր կերպով նվազում են սեպտեմբերի 22-ի սակարկությունների ընթացքում, որը կապված Է Լիբիայի արեւելքում արդյունահանումն սկսելու եւ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երեւանի ժամանակով ժամը 09:10-ի դրությամբ բարելի դիմաց կազմում Էր 41,36 դոլար, ինչը 0,08 դոլարով (0,19 տոկոս) ցածր Է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից:

Սեպտեմբերի 21-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերն Էժանացել են 1,71 դոլարով (4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 41,44 դոլար: WTI նավթի ֆյուչերսների արժեքը հոկտեմբերին Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) Էլեկտրոնային սակարաններում այդ ժամանակվա դրությամբ կազմում Է բարելի դիմաց 39,22 դոլար, ինչը 0,09 դոլարով (0,23 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի մակարդակից:

Սեպտեմբերի 21-ին ֆյուչերսներն Էժանացել են 1,8 դոլարով (4,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 39,31 դոլար:

Կորոնավիրուսով վարակման թվաքանակի աճի առնչությամբ տագնապները, հավանաբար, կպահպանվեն, ասում են AxiCorp-ի փորձագետները, նշելով, որ շուկայում անկայունությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

«Նավթի գների կարճաժամկետ կանխատեսումը լավագույն դեպքում կմնա անորոշ»,-նշում են նրանք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]