1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն քննարկում է համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու վերաբերյալ 
օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է գրասենյակի փոխարեն ստեղծել ծառայություն, այսինքն նախատեսվող սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծel համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:

Ժամկոչյանը նաև ներկայացրեց նախագծերի փաթեթի ընդունման հրատապության պատճառը: Հրատապությունը պայմանավորված է ներկայացված օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետով, դրանք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ին: «Այս օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով շրջանառված ենթաօրենսդրական իրավական ակտերի քննարկման արդյունքում բացահայտվել են խնդիրներ՝ այդ օրենքներով սահմանվող նոր կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաև նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն և անխափաբ իրագործելու հետ կապված: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել օրենքներում և օրենքով ամրագրել մի շարք դրույթներ»,- ասաց Ժամկոչյանը:

Նա շեշտեց՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը: «ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ ՀՀ աշատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ և մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների համալիր գնահատումը և դրա հիման վրա աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և այլ համալիր ծառայությունները»,-ասաց Ժամկոչյանը:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով առաջարկվում է մեկ միասնական կառույց՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել համալիր սոցիալական ծառայություն:

Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները, բոլորը միավորվում են մեկ ընդհանուր՝ համալիր սոցիալական ծառայությունների մարմնի ներքո: Բարեփոխման շրջանակում կիրականացվի  տարածքային մարմինների հիմնարար նորոգում: Եվ որոշակի ժամանակացույցով արդյունքում կլինեն 49 հիմնանորոգված տարածքներ, որտեղ գործելու են նոր կառուցվածքով, նոր գործառույթներ իրականացնող մարմինները:

Անդրադադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին՝ օրենքն ուժի մեջ է մտնում հունվարին, հասցնելու՞ են, արդյոք, մինչ այդ վերանորոգել և պատրաստել տարածքները, որ ծառայությունը սկսի նորմալ աշխատել, Ժամկոչյանը պատասխանեց՝ այս պահին արդեն իսկ 24 այդպիսի նորոգված տարածք կա, միայն այս տարի 9 տարածքային մարմնի բացում կիրականացվի: «Դրանք, սակայն, դեռևս գործում են հին կառուցվածքով: Հունվարի 1-ից այդ տարածքներում կգործեն նոր կառուցվածքով ծառայությունները: Իսկ մնացած տարածքային մարմինները որոշակի ժամանակացույցով՝ 1.5-2 տարվա կտրվածքում կվերանորոգվեն, կկահավորվեն, իսկ մինչ այդ վարձակալության սկզբունքով կվերցվեն տարածքներ»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]