Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ ատլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում  

Հայ ատլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամները դարձել են Բալկանյան երկրների առաջնության չեմպիոններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը  16.53 մետր արդյունքով դարձել է եռացատկի մրցաշարի հաղթող, իսկ ահա միջին տարածությունների վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 և 3000 մետր տարածությունները հաղթահարել է համապատասխանաբար 3:47.60 և 8:12.02 ժամանակում: Նա երկու ոսկե մեդալ է նվաճել:

Իսկ հավաքականում նորեկ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը 100 մետր տարածությունը հաղթահարել է 10.44 վայրկյան արդյունքում: Այս արդյունքը համարվում է Հայաստանի ռեկորդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]