Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահը հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյունն է համարում քրտնաջան աշխատանքը

Նախագահը հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյունն է համարում քրտնաջան աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի նվիրյալներ, ովքեր պահպանում են մշակույթի և գիտության, առողջապահության և կրթության սահմանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինվորականների, բժիշկների, ոստիկանների, մշակութի գործիչների պարգևատրման արարողությունից հետո իր եզրափակիչ ելույթում այս մասին  ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության օրվա առթիվ:

Նախագահի խոսքով` որպես ժողովուրդ և պետություն, Հայաստանի համար շատ բան դեռ առջևում է` նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ: Ըստ Սարգսյանի` դրա համար կարևոր է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր:

Նախագահը այդ իմաստով ողջունելի է համարում վարչապետի կողմից սեպտեմբերի 21-ին Մատենադարանում ներկայացրած Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

«Հույս ունեմ, որ դրանք կարժանանան հանրային լայն քննարկման: Շատ կարևոր է նաև, որ ցուցաբարենք հաստատուն կամք, կարգապահություն, աշխատասիրություն, հետևողականություն և, իհարկե, հավատ և նվիրվածություն: Հավատ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, հավատ, որ կարող ենք մեր երազանքներն իրականացնել, հավատ, որ խոսքին միշտ պետք է հետևի գործը:

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք ի դեմս ձեզ, նվիրյալներ, ովքեր մեր ազգային ինքնության արժեքներ կրողներն են և պաշտպանողները, նվիրյալներ, ովքեր իրենց ներդրումն ունեն հայրենիքի հզորացմանը, հայրենի հողի անվտանգության մեծ գործում: Ձեր ստացած պարգևները և կոչումները փաստում են, որ քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյունն է: Շնորհակալ եմ բոլորիդ»,- եզրափակեց նախահագը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]