Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանությունը կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում. ոստիկանապետի ուղերձը

Ոստիկանությունը կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում. 
ոստիկանապետի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորասկան ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության պետի ուղերձը.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ՝ ՀՀ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, աշխատակիցների ընտանիքներին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ:
Անկախ պետականությունը ազգերի գոյության միակ կերպն է, որ երաշխավորում է համակողմանի զարգացում ու հարատևություն:

Քսաներորդ դարի վերջին, երբ, ըստ էության, դրված էր մեր լինել-չլինելու հարցը, հայ ժողովուրդը ոչ միայն հավաստեց ապրելու կամքը, այլև վերահաստատեց ինքնիշխանության իր իրավունքը:
Եվ հպարտությամբ կարող ենք ասել, որ պետության կայացման այդ դժվար շրջանի բազմաթիվ ոլորտներում առաջին գծում ոստիկանությունն էր՝ մարտադաշտի վերածված Արցախի ու հայոց սահմանների պաշտպանությունից մինչև երկրի ներսում զինված հանցախմբերի վնասազերծում, մինչև ազգային ոստիկանության կառույցի ու գաղափարախոսության ձևավորում, նոր կադրերի պատրաստում և այլն:

Ոստիկանությունն այսօր էլ կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում, որպես հասարակական կարգի, օրինականության, քաղաքացու իրավունքների երաշխավոր ու պահապան:
Համոզված եմ, որ գալիք տասնամյակներն ու հարյուրամյակները նույնպես նվիրումի և անմնացորդ ծառայության տարիներ են լինելու:

Անկախության օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության անձնակազմին, Ոստիկանության զորքերի զինծառայողներին, մեր վետերաններին:
Հավերժ փառք մեր սահմանները թշնամուց պաշտպանելիս և ծառայողական պարտքը կատարելիս հերոսաբար զոհված մեր զինակիցներին:
Երջանկություն ու բարօրություն եմ մաղթում մեր քաղաքացիներին, խաղաղություն՝ մեր հայրենիքին՝ հայոց պետության ու պետականության հարատևման ճանապարհին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]