Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը. Արարատ Միրզոյան

Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության 
անշրջելիությունը. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը.

«Հայաստանի Հանրապետության սիրելի' քաղաքացիներ, սիրելի' հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլեւ ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում:

Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում: Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը եւ մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am