Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը Հայաստանի երրորդ հանրապետության տոնի խորհրդի մասին

Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը Հայաստանի երրորդ 
հանրապետության տոնի խորհրդի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի երրորդ հանրապետության 29-րդ տարեդարձի գլխավոր խորհուրդն է համարում այն, որ շատ սփյուռքահայեր ներկայում ապաստան են գտնում Հայաստանում։

«Շատ սփյուռքահայեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ տասնամյակներ առաջ մեր եղբայրներն ու քույրերն ապաստան էին փնտրում օտար ափերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանում կայացած ճեպազրույցում նշեց Արայիկ Հարությունյանը, ով Երևանում է սեպտեմբերի 21-ին նշվելիք Հայաստանի երրորդ հանրապետության 29-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։

«Մենք ունենք Հայրենիք՝ կայացած զարգացող երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն։ Ունենք Հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք։ Որպես հայ նշեմ, որ այդ օրը մենք բոլորս հպարտություն ենք ապրում»,- հավելեց Արցախի Հանրապետության նախագահը։  

Նա նաև տեղեկացրեց, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ պայմանավորվել են Արցախում  ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ համագործակցության վերաբերյալ, և քննարկել, թե նոր  տեխնոլոգիաներն ինչպես են աշխատում  Մատենադարանում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]