Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Արցախում COVID-19-ի 4 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասել է 363-ի

Արցախում COVID-19-ի 4 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասել է 363-ի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում սեպտեմբերի 19-ի ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Առողջացել է 7 քաղաքացի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Առ սեպտեմբերի 20-ը, COVID-19-ն ախտորոշվել է 363 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 41, մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 495 փորձանմուշի հետազոտություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ