1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կյանքից հեռացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը

Կյանքից հեռացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»- գրել է Շուշան Դանիելյանը:

Նորայր Դավիդյանը 1966-1972 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1972-1973 թթ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում։ 1976-1980 թթ.՝ այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում։ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ներկայացրած ծրագրի «A-948» գիտական թեմայի ղեկավար-մենեջեր։ 2008թ.-ից եղել է ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և  այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն։

1973-1995 թթ. եղել է Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունքի վիրաբույժ, 1982 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով, 1985-1991 թթ. ՝ Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ, 1991-1995 թթ. ՝ Այրվածքների կենտրոնի ղեկավար, 1995-2003 թթ. ՝ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի ղեկավար։

1996 թվականին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելի անվան համալսարանում։ 1996 թվականին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեման։

2003 -2007 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար։

ՀՅԴ անդամ է։

Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ, ակադեմիկոս՝ 2003-ից

Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2003-ից

Բնապահպանության և կենսաապահովման անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2004-ից

Պարգևներն են՝

Հանովերի բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի կողմից «Ռոբերտ Կոխի» շքանշան, 2005

«Ռենտգենի անվան մեդալ», 2003

«Ռուդոլֆ Վիրխովի անվան մեդալ», 2003

Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի «Ոսկե մեդալ», 2004

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալ», 2005

ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի կողմից հումանիտար օգնության կազմակերպման մեծ աշխատանքներ կատարելու համար շնորհակալագիր, 1992

Ազատամարտի վետերանների միության շնորհակալագիր, 2005

 «Դրաստամատ Կանայան» մեդալ, 2011։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]