1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:  Նախաձեռնության հիմնադիր անդամներին և ողջ անձնակազմին հղում եմ իմ ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Ավրորան, անշուշտ, երիտասարդ նախաձեռնություն է, և համոզված եմ դեռ երկար ու արգասաբեր ճանապարհ ունի անցնելու: Սակայն այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ այն իր անուրանալի լուման է ներդնում աշխարհում մարդասիրական արժեքների սփռման և այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման գործում: Այն իր գործունեությամբ նպաստում է մարդկության առաջընթացին և արդարության, խաղաղության ու համերաշխության սկզբունքների հաստատմանը:

Տարեցտարի ընդլայնվում են նախաձեռնության աշխարհագրությունը և գործունեության ոլորտները: Այն այլևս ճանաչելի է աշխարհում և հաստատուն տեղ է զբաղեցնում միջազգային այլ հեղինակավոր կառույցների շարքում:

Ավրորան իր գործունեության միջոցով նպաստում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության  ընդլայնմանն աշխարհում: Այն անկասկած դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ այցեքարտերից մեկը:

Նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը հիրավի մեծ և ազնիվ գործ են կատարել: Մարդասիրությունը փառաբանելու և խաղաղության ու մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը քաջալերելու միջոցով նրանք հասել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու իրենց գաղափարի իրականացմանը:

Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմների ողբերգություններն ամենուրեք են։ Ավրորայի մրցանակաբաշխությունը հենց այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում: Ավրորան սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները, գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության ու իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության։

Կրկին շնորհավորելով Ավրորայի 5-րդ տարեդարձը՝ իմ հիացմունքն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս նախաձեռնության ծրագրերը կյանքի կոչելու համար:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]