Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան հաղթեց «Քյոլն»-ին

«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան հաղթեց «Քյոլն»-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը չմասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի մեկնարկային տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Քյոլն»-ի հետ և առավելության հասավ 2:3 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը:

Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի հայտացուցակում էր, սակայն այդպես էլ չմասնակցեց խաղին:

«Հոֆենհայմ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին մրցելով Մյունխենի «Բավարիա»-ի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ