Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

ԲԿՄԱ-«Լոռի» խաղում դարպասի գրավում չեղավ. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին

ԲԿՄԱ-«Լոռի» խաղում դարպասի գրավում չեղավ. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակչի շրջանակներում կայացան ևս երկու հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին և զիջեց 1:2 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Բրայան Սիլվան և Կամարան, իսկ «Շիրակ»-ի միակ գնդակը հեղինակեց Մուրադյանը:

1/8 եզրափակչի առաջին խաղում մրցեցին նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը և «Լոռի»-ն: Այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Քիչ ավելի ուշ կկայանա «Արարատ»-«Սևան» հանդիպումը: Այն կմեկնարկի 19:30-ին:

 

 

 

 

 

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ