Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի ձևաչափը կարող է փոփոխության ենթարկվել

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի ձևաչափը կարող է փոփոխության ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի ձևաչափը կարող է փոփոխության ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: ՖԻՖԱ-ն մտադիր է միջազգային հանդիպումների նոր օրեր գտնել 2022 թվականի հունվարին, իսկ ահա  ընտրական փուլի  խաղերը կկայանան հունիսին` մարտի փոխարեն:

Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին և կեզրափակվի դեկտեմբերի 18-ին: Խմբային փուլի հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ը: Դեկտեմբերի 9-10-ին կկայանան քառորդ եզրափակիչ խաղերը, իսկ 13-14-ին՝ կիսաեզրափակիչները։ Երևանի ժամանակով խաղերը կսկսվեն 14։00-23։00-ն ընկած ժամանակահատվածում։

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]