Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է 
Թութբերիձեի թիմ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինստագրամում հայտնվել է մի լուսանկար, որում Թութբերիձեն կանգնած է Մեդվեդեւայի կողքին՝ շրջապատված իր մարզչական շտաբով: Լուսանկարը տպավորում է այն ջերմ մթնոլորտով, որով շրջապատված է ամբողջ թիմը: Դատելով ամեն ինչից՝ աստղային մարզչի ու նրա տաղանդավոր սանի բազմամյա կապը կրկին վերածնվել է: Մեդվեդեւան կանգնած է ազատ սպորտային բաճկոնով: Գեղեցիկ եւ երկար մուգ մազերը փռված են: Էթերի Թութբերիձեն թիկունքից ուրախ ժպտում է: Մթնոլորտը շատ անմիջական է:

Լուսանկարը տեղադրված է նաեւ միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:

Մեդվեդեւայի արտասահմանցի երկրպագուները ողջունեցին այս լուրը եւ լուսանկարը խանդավառ հաղորդագրությունների բուռն արտահայտությամբ. «Ինչ գեղեցիկ է Ժենյան», «Այնքան լավ է, որ այս հիանալի թիմը կրկին միասին է», «Մեդվեդեւան ճիշտ ընտրություն կատարեց», «Հույս ունեմ, որ կորոնավիրուսի համավարակից հետո մեզ կմիանա նաեւ Օրսերը» եւ այլն»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]