Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.Լիբիայի վերաբերյալ 
բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անկարայից ստացվող լուրերը, սակայն, ամենեւին էլ չեն համապատասխանում Չավուշօղլուի լավատեսությանը: Մասնավորապես՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել է Սիրիայի ու Լիբիայի հարցերով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների չորրորդ փուլը: Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե Լիբիայի, թե սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ են: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին:

Ռուսական «Sputnik» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանն Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]