Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՃՏՊ Աբովյան քաղաքում. կան տուժածներ

ՃՏՊ Աբովյան քաղաքում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայր Ն․, ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Մուշեղ Հ․-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է Աբովյանի բժշկակական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և վարորդին, ով հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Բժիշկները վարորդի և ուղևորի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]