Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան

Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզում այս պահի դրությամբ ավարտվել է 51 տանիքի վերանորոգում, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կավատվի ևս 6-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

«Մենք ներկայումս վերանորոգում ենք 20-ից ավելի բնակարան և այդ աշխատանքները նույնպես 1-2 շաբաթում կավարտվեն: Զուգահեռաբար կատարվում է շուրջ 500 ք/մ լուսամուտների և դռների փոխարինում նորով: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են»,- նշեց Մարզպետը:  

Փողոցների բարեկարգման աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին: Լինելու է շուրջ 150 գծամետր ցանկապատ ու դարպաս:

Չոբանյանը շեշտեց, որ անհատների և բարեգործական հիմնադրամների շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բարեկարգման համար հավաքագրվել է շուրջ 400 մլն դրամ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, հետ շպրտվել

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել էր Չինարի գյուղի մի բնակիչ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]