1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Թուրքիայում շրջվել Է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

 Թուրքիայում շրջվել Է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վթարի Է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատահարի մանրամասները պարզում ենք»,-հավելել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրել Էր e1.ru պորտալը՝ վկայակոչելով իր աշխատակից Սերգեյ Պանինին, որը գտնվում Էր վթարի վայրում:

Նրա խոսքով՝ իր մեքենայի մեջ մխրճվել Է ավտոբուսը, իսկ երեք րոպե անց եւս մեկ ավտոբուս խփել Է ծառին: (Երկրորդ) ավտոբուսը շրջվել Է ձախ կողքի վրա, ավելի ուշ զբոսաշրջիկներն ինձ պատմել են, որ սալոնում պոկվել են նստարանները:

Տուժել Է մի քանի մարդ, նրանք ստացել են կոտրվածքներ, ուժեղ հարվածներ, գլխի վնասվածքներ»,-պատմել Է ականատեսը: Նա հավելել Է, որ վարորդը, որը տեղափոխում Էր վիրավորներին, մոլորվել Է սարերում եւ հազիվ Է գտել ճանապարհը: Շտապ օգնությունը մարդկանց տարել Է միայն երկու ժամ անց:

Ճշտված տվյալների համաձայն, վթարից տուժել Է յոթ մարդ, որոնք հանգստանալու Էին ժամանել Մոսկվայից եւ Մերձմոսկվայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]