Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դանիայում կսահմանափակվի ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի պատճառով

Դանիայում կսահմանափակվի ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում սահմանափակել ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, այժմ դրանք կփակվեն տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը:

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Կոպենհագենում եւ մերձակյաքի եւս 16 բնակավայրերում ռեստորանները կփակվեն 22:00-ին: «Մենք ընդլայնում ենք այդ միջոցը, այժմ այն կտարածվի ամբողջ երկրի վրա:

Այդ կարգն առայժմ կգործի մինչեւ հոկտեմբերի 4-ը»,- ասել Է վարչապետը:

Բացի դրանից, սեպտեմբերի 19-ից իշխանությունները նաեւ սահմանափակում են միջոցառումների մասնակիցների թիվը. այժմ նրանց քանակը չպետք Է գերազանցի 50-ը:

Բացի դրանից, կառավարությունը նաեւ քաղաքացիներին խորհուրդ Է տալիս աշխատել հեռավար: Նաեւ այս շաբաթ Կոպենհագենում որոշվել Է սահմանել պաշտպանական դիմակների պարտադիր կրում ռեստորաններում, բարերում եւ սրճարաններում՝ կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու համար:

Նոր պահանջները կգործեն, երբ մարդը կանգնած Է կամ քայլում Է շենքի ներսում, բայց չեն տարածվի սեղանի առջեւ նստածների վրա: Դիմակներ կրել պարտավոր կլինեն ինչպես այդ հաստատությունների աշխատակիցներն, այնպես Էլ հյուրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]