Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական 
համագործակցության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝2020թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը  ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 111 կողմ ձայն:

Այն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշել էր, որ շրջանակային համաձայնագիր է: Սա այն իրավական հենքն է, որ թույլ է տալիս ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ համագործակցությունն ապահովելու համար: Այս համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ն հնարավորություն կունենա ստանա Գերմանիայից վարկային և դրամաշնորհային միջոցներ: Համաձայն համաձայնագրի՝ այդ միջոցներն ուղղվելու են 4 հիմնական ուղղությամբ՝ Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում ծրագրի շրջանակում, վերականգնվող էներգիայի զարգացում, բնակարանային տարածքների ֆինանսավորում և առևտրի խթանում գերմանահայկական հիմնադրամի միջոցով: Նշված 4 ուղղություններից 3-ի հետ կապված արդեն ստորագրվել են համաձայնագրերը:

Առաջինի հետ կապված համաձայնագիրը ստորագրվել է 2018-ին՝ «Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագիր՝ 8 տարի ժամկետով, ծրագրի արժեքն է 23 մլն 208 հազար 483 եվրո, 13 ցենտ: Ամբողջ ծրագրի արժեքը դրամաշնորհ է ՀՀ-ին: Երկրորդը՝  «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագիրը 18 տարի տևողությամբ վարկային ծրագիր է, վարկի գումար  20 մլն եվրո է, դրամաշնորհը, բացի վարկից, կազմում է 2 մլն 146 հազար 727 եվրո 25 ցենտ: Երրորդը ծրագիրը «Բնակարանային տարածքների ֆինանսավորում» վարկային ծրագիր 5-րդ փուլն է: Վարկային համաձայնգիրը ստորագրվել է 2019-ի դեկտեմբերի 6-ին՝ ԿԲ-ի և KFW բանկի միջև: Վարկի տևողությունը 15.5 տարի է,  վարկի ամբողջ գումարը կազմում է 20 մլն  եվրո է: Դրամաշնորհը կազմում է 375 հազար եվրո:

Չորրորդ ծրագիրը, որը գտնվում է բանակցությունների փուլում, «Առեւտրի խթանում Գերմանահայկական ֆոնդի միջոցով» ծրագիրն է: Վարկի գումարը 25 մլն եվրո է, դրամաշնորհը՝ 400 հազար եվրո: Այն նախատեսվում է ստորագրել մինչև տարվա վերջ:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]