Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատգամավորները խստագույնս դատապարտեցին Սան Ֆրանցիսկոյի եկեղեցուն կից կենտրոնի վրա հարձակումը

Պատգամավորները խստագույնս դատապարտեցին Սան Ֆրանցիսկոյի եկեղեցուն կից 
կենտրոնի վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խստագույնս դատապարտում են ազգային և կրոնական պատկանելության հողի վրա բոլոր տեսակի հանցագործությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնի վրա հարձակմանը:

«Ես ուզում եմ մեր խորհրդարանի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական պատկանելության հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանություններն ու պատկան մարմինները բավարար չափով ջանք կգործադրեն՝ հայտաբերելու բոլոր հանցագործներին և պատասխանատվության ենթարկելու»,-ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ թեպետ դեռևս հանցագործները հայտնաբերված չեն, սակայն դժվար չէ կռահել, թե ովքեր կարող են հրահրած լինել այդօրինակ գործողությունները՝ հաշվի առնելով Տավուշում վերջին իրադարություններից հետո նույն Սան Ֆրանցիսկոյում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիստական գործողությունները, Փարիզում Կոմիտասի արձանի և մյուս հայկական հուշարձանների նկատմամբ բռնի գործողությունները:

«Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, և մեզ համար հասկանալի չէ դպրոցի, եկեղեցու, հուշարձանների նկատմամբ վանդալիստական գործողությունները, բայց նկատի ունենալով, թե ովքեր են դրա հետևում կանգնած, այն է՝ մեր հարևան որոշ երկրներ արևելքից ու արևմուտքից, մենք չենք հասկանում այդ գործողությունները, բայց այլևս չենք զարմանում»,-ասաց Հայրապետյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շեշտեց՝ վստահաբար բոլորով միանում են այդ դիրքորոշմանը:

Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել: Հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]