Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ուկնդրությանը կընդունի ԵԽԽՎ-ի նախագահին

Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ուկնդրությանը կընդունի ԵԽԽՎ-ի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում: Այդ մասին ասված Է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 18-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի Հենդրիկ Դամսին»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Բացի դրանից, ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, «աշխատանքային այցի շրջանակում ԵԽԽՎ-ի նախագահը հաջորդ օրը երկկողմ հանդիպումներ կունենա Իտալիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ»:

Վեհաժողովի մամուլի ծառայությունում հավելել են, որ Դամսը նաեւ մտադիր Է հանդիպել Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարինա Սերենիի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]