Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի Է դարձել COVID-19-ի դեմ դեղամիջոցի մահացու վտանգավորությունը

Հայտնի Է դարձել COVID-19-ի դեմ դեղամիջոցի մահացու վտանգավորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազիտրոմիցին հակաբիոտիկը, որն օգտագործվում Է COVID-19-ի բարդությունների դեմ պայքարելու համար, կարող Է սրտի նոպա առաջացնել մի շարք այլ պատրաստուկների հետ համատեղ օգտագործելու դեպքում: Այս եզրակացության են եկել ամերիկյան Չիկագոյում Իլինոյսի համալսարանի գիտնականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է JAMA Network Open հանդեսում:

Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 44 միլիոն հիվանդների մասին տեղեկություններ եւ համեմատել համապատասխանաբար ամոքսիցիլին եւ ազիտրոմիցին ընդունած խմբերի արդյունքները: Պարզվել Է, որ ազիտրոմիցինի եւ այն պատրաստուկների համատեղ ընդունումը, որոնք ազդում են սրտի Էլեկտրական իմպուլսների վրա, կապված Է սրտի գործունեության այնպիսի խանգարումների հաճախության 40 տոկոսով մեծացման հետ, ինչպիսիք են ուշաթափությունը, հաճախացած սրտխփոցը եւ նույնիսկ սրտի կանգը:

Նման դեղամիջոցներին են պատկանում զարկերակային ճնշման դեմ պատրաստուկները, հակադեպրեսանտները, մալարիայի դեմ պատրաստուկները եւ օպիոիդները: Ավելի վաղ ամերիկացի սրտաբանները կոչ են արել բժիշկներին՝ ավելի զգույշ լինել այն դեղամիջոցները նշանակելուց, որոնք սրտի առիթմիա են առաջացնում որպես կողմնակի ազդեցություն: Ցուցակում հայտնվել են նաեւ COVID-19-ի դեմ մի քանի պատրաստուկներ: Այդպիսի դեղամիջոցների թվում նշվել են խլորոխինը, հիդրօքսիխլորոխինը եւ ազիտրոմիցինը. դրանք բոլորը, բժիշկների եզրակացության համաձայն, կարող են սրտի ռիթմի խանգարումներ առաջացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]