ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին
15:06, 18 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ, իսկ Չիլիի ժողովրդին՝ բարօրություն, զարգացում ու խաղաղություն:
Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի առաջիկայում նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում