Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Թրամփը պատմել է, որ բոլոր ընկերներին կորցրել է նախագահ ընտրվելու պատճառով

Թրամփը պատմել է, որ բոլոր ընկերներին կորցրել է նախագահ ընտրվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել Է բոլոր ընկերներին, տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը: «Ես ունեցել եմ ընկերներ:

«Էյ, Դոն, գնանք ընթրելու»:- Օքեյ, լավ, Ռիչարդ, ես կգամ»:- «Էյ, Դոն, արի մի տեղ գնանք»:-«Օքեյ, Լարի, ավելի ուշ կտեսնվենք Նյու Յորքի ռեստորանում… Մենք հիանալի զրույցներ ենք ունեցել, պետք չԷ, որ դուք իմանաք, թե ինչի մասին Էինք խոսում, դա ձեր գործը չԷ: Բայց մենք անհոգ Էինք»,-ասել Է Թրամփը՝ Վիսկոնսինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

«Հանկարծ ես դարձա ԱՄՆ-ի նախագահ… Եվ այժմ նրանք ինձ զանգահարում են. «Պարոն նախագահ, սըր, արդյոք չեք ցանկանում երբեւիցե հանդիպել: Ես ասում եմ. «Հանգստացի՛ր, ինձ պարզապես Դոնալդ կոչիր, դու ինձ 30 տարի գիտես»:-«Շատ շնորհակալություն, պարոնք նախագահ»,-շարունակել Է Թրամփը:

Նա գանգատվել Է, որ չի կարող այժմ նստել եւ ընկերների հետ խմել, թեեւ վրիպել եւ ասել Է, թե ալկոհոլ չի օգտագործում: Թրամփի խոսքով՝ այժմ ինքը պետք Է ապավինի Կոնգրեսի անդամներին, որոնք փոխարինում են ընկերներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ