Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Բայդենը Թրամփի վաղաժամկետ պաշտոնաթողության կոչ է արել COVID-ի դեմ պայքարում վրիպումների համար

Բայդենը Թրամփի վաղաժամկետ պաշտոնաթողության կոչ է արել COVID-ի դեմ 
պայքարում վրիպումների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը պետք Է այժմ վայր դնի ԱՄՆ-ի նախագահի լիազորություններն այն վիրպումների համար, որոնք նա թույլ Է տվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում: Այդ մասին Դեմոկրատական կուսակցությորնից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հայտարարել Է սեպտեմբերի 17-ին ընտրողների հետ կայացած հանդիպմանը, որը կազմակերպվել Էր CNN հեռուստաընկերության եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նույնիսկ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրենն Է հայտարարել, որ հունվարից դիմակաների ռեժիմի ժամանակին սահամանումը կարող Էր 100 հազար ամերիկացիների կյանք փրկել»,- նշել Է Բայդենը: Նրա տեսակետով՝ պետության ղեկավարը պետք Է բոլոր իրավիճակներում լինի ազնիվ հասարակության հանդեպ եւ ասի ճշմարտությունը, ինչպիսին Էլ որ այն լինի:

«Ներկայիս նախագահը պետք Է պաշտոնաթող լինի»,- հայտարարել Է Բայդենը: Նրա կարծիքով՝ Թրամփը համավարկի դեմ պայքարում ղեկավարվում Է սոսկ ֆոնդային սակարանի սակարկություններով եւ երկրորդ ժամկետով վերընտրման նկատառումներով: Դեմոկրատը նաեւ կարծում Է, որ հանրապետականն իրոք հենց ամենասկզբից նվազեցրել Է կորոնավիրուսային վարակի վտանգավորության չափը: «Բայց նա գիտեր ամենը եւ ոչինչ չի ձեռնարկել: Դա գրեթե հանցագործություն Է»,- պդել Է Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ