Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել Տրիպոլիում

Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել Տրիպոլիում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել լիբիական Տրիպոլիում. դա տեղի կունենա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը կարգավորելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Լիբիայի մայրաքաղաքից տարհանվել Էր 2014 թվականի օգոստոսին՝ երկրում իրադրությունը սրվելու առնչությամբ: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտականություններից ազատել Էր Լիբիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Մոլոտկովին:

2020 թվականի հուլիսին Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը կվերսկսի դեսպանության աշխատանքը Լիբիայում, որը կներկայացնի ՌԴ-ի շահերը երկրի ամբողջ տարածքում, բայց այն դեռ բազավորվելու Է Թունիսում:

«Մեր դեսպանությունը կվերադառնա Տրիպոլի, ես հուսով եմ՝ շուտով՝ հենց որ այնտեղ ապահովվի տարրական անվտանգությունը: Մի շարք դեսպանություններ այնտեղ գոյություն ունեն, աշխատում են առաջվա պես , բայց անվտանգությունը շատ ու շատ թույլ Է»,-հայտարարել Է Լավրովը:

2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել Է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն Է: Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ