1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 ԵՀ-ի ղեկավարը «տհաճ անակնկալ» Է անվանել ԵՄ-ի հետ գործարքը վերանայելու՝ Լոնդոնի փորձերը. FT

 ԵՀ-ի ղեկավարը «տհաճ անակնկալ» Է անվանել ԵՄ-ի հետ գործարքը վերանայելու՝ Լոնդոնի փորձերը. FT

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միանգամայն հնարավոր Է համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքի (Brexit) իրականացումը, գործարք, որն անցյալ տարի կնքվել Է Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ: Այդ մասին նա հայտարարել Է սեպտեմբերի 18-ին Financial Times (FT) թերթում զետեղված եւ Եվրոպայի այլ զանգվածային լրատվամիջոցների տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավելի լավ Է չշեղվել՝ կասկածի տակ դնելով գոյություն ունեցող միջազգային համաձայնագիրը, որը մենք արդեն ունենք, եւ կենտրոնանալ դրան հասնելու վրա. մենք քիչ ժամանակ ունենք»,- նշել Է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա «շատ տհաճ անակնկալ» Է անվանել Մեծ Բրիտանիայի փորձերը վերանայելու երկկողմ գործարքը, որն անցյալ տարի համաձայնեցվել Է հենց վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: «Նախկինի պես համոզված եմ, որ այդ (համաձայնությունների) իրականացումը հնարավոր Է»,- ընդգծել Է ԵՀ-ի ղեկավարը:

Այդ ճանապարհին խնդիրներ, նրա խոսքով՝, ստեղծում են բրիտանական կողմի փորձերը ներքին շուկայի մասին օրինագծի ընդունման միջոցով փոխելու գործարքի դրույթները, ասել Է նա: Մեծ Բրիտանիան պետք Է հրաժարվի այդ քայլերից եւ «վերականգի վստահությունը. գնդակը նրա դաշտում Է», հավելել Է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի արտահայտություններն, ինչպես նշում Է հրատարակությունն, արտացոլում են «Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական բանակցությունները շարունակելու՝ ձեւավորվող եվրոպական ռազմավարությունը, չնայած Բրյուսելի կողմից Ջոնսոնի օրինագծի խիստ քննադատությանը, որը չեղյալ Է հայտարարում Brexit-ի շուրջը պայմանագրի որոշ մասեր եւ դրանով իսկ խախտում միջազգային իրավունքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]