Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Գամալեյայի կենտրոնը նշել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների նորման

Գամալեյայի կենտրոնը նշել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների նորման

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աննշան կողմնակի ազդեցությունները, որոնք առաջանում են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած անձանց 14-15 տոկոսի մոտ, ստանդարտ են բոլոր պատվաստանյութների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտարարել Է Գամալեյայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Այժմ շուրջ 800 մարդ պատվաստում Է ստացել, նրանց մի մասը՝ պլացեբո. ստացվում Է, որ 600 մարդ հետազոտության շրջանակներում արդեն պատվաստում Է ստացել, նրանց բոլորի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել:

Նրանց 14-15 տոկոսն ունեցել Է 37,5-38 աստիճան ջերմություն, բութ ցավ՝ մեջքի շրջանում, գլխացավ, տհաճ զգացողություն, կարմրություն՝ ներարկման տեղում: Բոլոր պատվաստանյութերի համար դա նորմալ Է, համադրելի Է մյուս պատվաստանյութերի հետ»,-Գինցբուրգն ասել Է «Ինտերֆաքս»-ին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ