Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Կամբոջայում վեց մարդ Է զոհվել կայծակի հարվածից

Կամբոջայում վեց մարդ Է զոհվել կայծակի հարվածից




ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայծակից վեց մարդ Է զոհվել, եւս չորսը՝ վերքեր ստացել Կամբոջայի Բատամբանգի նահանգում, որը հարվածել Է բնակելի տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հաղորդել Է Khmer Times թերթի ինտերնետ-տարբերակը:

Կայծակը տանը հարվածել Է տեղական ժամանակով սեպտեմբերի 17-ին ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին), երբ այնտեղ ընթրիքի Էին հավաքվել մի ընտանիքի ավելի քան տասն անդամներ, ասվում Է հաղորդագրության մեջ:

Վեց մարդ տղում մահացել Է, եւս չորս հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել նահանգային պետական հիվանդանոց, հաղորդել Է հրատարակությունը:

Կամբոջայում եւ Հարավ-արեւելյան Ասիայի հարեւան երկրներում սեպտեմբերն անձրեւների տարեշրջանի բարձրակետն Է, երբ տեղատարափներ ու ամպրոպներ են լինում գրեթե ամեն օր:

Ներկայում տարածաշրջանում մոլեգնում Է աստիճանաբար մրրիկի վերածվող «Նոուլ» արեւադարձային ծովափոթորիկը, որը ձեւավորվել Է Հարավ-չինական ծովում եւ Վիետնամի ափամերձ շրջանին հարվածել Է սեպտեմբերի 18-ին, առավոտյան մոտավորապես ժամը 04:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին):

Փոթորիկն արդեն սեպտեմբերի 17-ի երեկոյան տեղատարափներ ու ամպրոպներ Է բերել Վիետնամի ափամերձ շրջանին եւ հարեւան Լաոսի, Կամբոջայի եւ Թաիլանդի առանձին նահանգներին: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ սեպտեմբերի 18-ին օրվա ընթացքում փոթորիկը կտարածվի կենտրոնական Վիետնամի, կենտրոնական Լաոսի մեծ մասում, Կամբոջայի տարածքի մի մասում եւ Թաիլանդի ողջ հյուսիսային ու հյուսիսարեւելյան մասերում, ինչպես նաեւ երկրի արեւելյան նահանգներում, իսկ սեպտեմբերի 19-ին կհասնի մինչեւ Բանգկոկ, որտեղ կառաջացնի հորդառատ անձրեւներ:

Ըստ կանխատեսումների, բոլոր այն տարածաշրջաններում, որոնք գտնվել են ծովափոթորկի ազդեցության գոտում, հնարավոր են ջրհեղեղներ, ցամաքի առափնյա տեղամասերի հեղեղումներ եւ սողանքներ՝ լեռնային շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ