Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցությանը

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ 
տնտեսական մրցակցությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում Է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի արտաքին գործերի մամուլի ծառայությունը:

«Օրինագիծը նախատեսում Է նոր զգալի ներդրումներ՝ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման եւ մեր բանվորներին, ձեռնարկիչներին, հետազոտողներին եւ արտադրողներին հմտություններ եւ օժանդակություն տրամադրելու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի առաջ անցնենք Չինաստանից եւ հաջողակ լինենք 21-րդ դարում»,- ասված Է հայտարարության մեջ: Նշված Է, որ այդ կարիքների համար առաջարկվել Է տրամադրել ավելի քան 350 միլիարդ դոլար: Օրինագիծը պաշտպանել Է 11 դեմոկրատ օրենսդիր: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատում ներկայումս մեծամասնություն ունեն հանրապետականները: Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են առեւտրական մաքսերի վերաբերյալ վեճերի պատճառով: Նոր սրացման են հանգեցրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած մեղադրանքները Պեկինի հասցեին Ուհանում կորոնավիրուսի սկզբնական բռնկմանն ուշացած եւ անբավարար հակազդելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]