Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

«Լես ֆոքսես»-ը հաղթել է «Հատիս»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն

«Լես ֆոքսես»-ը  հաղթել է «Հատիս»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Լես ֆոքսես»-ը սեփական հարկի տակ 71-36 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Տիտանյանը(Լես ֆոքսես), ով վաստակեց 20 միավոր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ