1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ֆրանսիան այլեւս հույսեր չի կարող կապել ՆԱՏՕ-ի հետ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ֆրանսիան այլեւս հույսեր չի կարող կապել 
ՆԱՏՕ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս դժվարին ժամանակներում այնպիսի տպավորություն ունենք, որ Ֆրանսիան փրկում է Եվրոպայի պատիվը: Մայրցամաքի հյուսիսում եւ արեւելքում գտնվող երկրներն անտեսանելի են թվում՝ տարված Միացյալ Նահանգների օգնությամբ Ռուսաստանին հետ մղելու ցանկությամբ: Ռուս-ամերիկյան ավանդական այս դիմակայությունում Թուրքիան խելացիորեն տեղավորվել է այդ երկուսի միջեւ: Իր դիրքի շնորհիվ նա իրեն թույլատրում է «պոչը փչել» Միջերկրական ծովում ՝ աննախադեպ գոռոզությամբ նայելով Ֆրանսիային: Սակայն նա պետք է հիշի, որ չնայած իր սովորական զինված ուժերը թվաքանակով կարող են գերազանցել ֆրանսիացիներին, Ֆրանսիան միջուկային տերություն է, որը չի հանդուրժի ոչ մի ագրեսիա:

Թուրքիան պարբերաբար եւ համակարգված կերպով խախտում է Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխանությունը ծովում եւ ցամաքում, այնպես, ինչպես Չինաստանը խախտում է իր հարեւանների ինքնիշխանությունն Արեւելա-չինական ծովում: Հավանաբար, հարավարեւելյան Ասիան մեզ հեռավոր կարող է թվալ, բայց Միջերկրական ծովն ուղղակիորեն կապում է մեզ: Եթե հիմա Ֆրանսիան եւ նրա միջերկրածովյան դաշնակիցները չգործեին, Թուրքիային աստիճանաբար թույլատրվում էր իրեն հռչակել մեր ծովային սահմանների պահապանը: Սակայն ազատությունն ու օրենքը Միջերկրական ծովում չեն կարող շնորհվել իսլամիստ ավտոկրատին, ով անցել է ազգայնական եւ կրոնական կուրսի»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]