Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գերմանիան ԱՄՆ-ին առաջարկում է 1 մլրդ եվրո

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գերմանիան ԱՄՆ-ին առաջարկում է 1 մլրդ 
եվրո

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ կառավարությունը հուլիսին սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության մեջ ներգրավված ընկերությունների նկատմամբ: Ամերիկյան հակազդեցության պատճառներից մեկն այն է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Գերմանիան ռուսականի փոխարեն ամերիկյան գազ գնի: Դրա համար անհրաժեշտ է կառուցել մի քանի տերմինալ:

Սակայն նավահանգստային տերմինալներում նման միլիարդավոր ներդրումների համար դաշնային կառավարությունը պահանջում է զգալի զիջումներ ԱՄՆ կառավարությունից: «Իր հերթին, Միացյալ Նահանգները թույլ կտա անարգել ավարտել եւ շահագործման հանձնել «Հյուսիսային հոսք-2»-ը,- նշված է Բեռլինի գրավոր առաջարկում:- Պատժամիջոցների համար գոյություն ունեցող իրավական հնարավորությունները չեն օգտագործվի:

Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում, որը պլանավորված է սեպտեմբերի 24-ին եւ 25-ին, Եվրամիության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն գազամուղի ապագայի հարցը: Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումից հետո որոշ քաղաքագետներ պահանջել են դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]