Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք հրաշալի գործեցինք ֆիզիկապես. Դավիդ Կամպանյա

Մենք հրաշալի գործեցինք ֆիզիկապես. Դավիդ Կամպանյա

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի լյուքսեմբուրգյանը «Ֆոլա Էշ»-ի նկատմամբ տոնած հաղթանակը հանգստություն կբերի իր թիմին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո լրագրողների հետ զրույցում Կամպանյան կես կատակ, կես լուրջ ասեց, որ հանդիպման ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված է ստացել:  «Մենք լավ սկսեցինք հանդիպումը և մի շարք հնարավորություններ ունեինք, բայց չիրացրեցինք դրանք: Սակայն 1:3 հաշվի ժամանակ ֆուտբոլիստները ամբողջությամբ տրվեցին խաղին և եղավ երկու 11 մետրանոց հարված: Մենք հրաշալի գործեցինք ֆիզիկապես»,-ասաց մարզիչը:

Կամպանյայի խոսքով` «Արարատ-Արմենիա» անթերի աշխատանք կարատեց գնդակով: «Հիմա իմ թիմն ավելի հանգիստ է և սա այն է, ինչ մեզ պետք է»,-ասաց նա:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունելով Լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշ»-ին հաղթեց լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]